Մարինե Միքայելի Օրդյան
Բժիշկ-սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու

Բուժական ստաժ - 33 տարի
Կրթություն ● 1977-1983թթ. – Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան։
Հետդիպլոմային կրթություն.
● 1983-1985թթ. - Կլինիկական օրդինատուրա՝ «Սրտաբանություն» մասնագիտությամբ, Ա. Լ. Մյասնիկովի անվան Համամիութենական սրտաբանական գիտական կենտրոն, ք. Մոսկվա։
● 1987թ. - Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն, Ա. Լ. Մյասնիկովի անվան Համամիութենական սրտաբանական գիտական կենտրոն, ք. Մոսկվա։
Վերապատրաստում ● 1997թ. - Սրտաբանության և ռադիոլոգիայի դասընթաց, Ջ. Հոփքինսի համալսարան, ք. Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ։
Գործունեության ոլորտ. Սրտի իշեմիկ հիվանդության, զարկերակային հիպերտոնիայի և սիրտ-անոթային համակարգի այլ հիվանդությունների խորհրդատվություն և ամբուլատոր բուժում: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում- ԷՍՀ, էխոսրտագրություն։

Կարինե Վլադիմիրի Սողոյան
Բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ

Բուժական ստաժ -18 տարի
Կրթություն ● 1998թ․ - Ստավրոպոլի պետական բժշկական ակադեմիա, բուժական Ֆակուլտետ:
Հետդիպլոմային կրթություն.
● 1998-2000թթ. - Կլինիկական օրդինատուրա՝ “Բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ” մասնագիտությամբ, Ստավրոպոլի պետական բժշկական ակադեմիա:.
Վերապատրաստում ● 2004թ․- Ստավրոպոլի պետական բժշկական ակադեմիա, թեման՝ “Ընտանիքի պլանավորում”:
● 2009թ․- Երևանի պետական բժշկական համալսարան, թեման՝ “Արգանդի պարանոցի պաթոլոգիաների ախտորոշում և բուժում”:
● 2013թ․- Ազգերի բարեկամության ռուսական համալսարան (ԱԲՌՀ), թեման՝ “Ներզատական գինեկոլոգիա“:
● 2014թ․ - Ազգերի բարեկամության ռուսական համալսարան (ԱԲՌՀ), Ուլտրաձայնային ախտորոշման բժշկի որակավորում:
Մասնագիտացում. Մանկաբարձություն, գինեկոլոգիա, ուլտրաձայնային ախտորոշում:
Գործունեության ոլորտ. Գինեկոլոգիական հիվանդությունների՝ այդ թվում անպտղության բուժում և կանխարգելում: Հղիության պլանավորում և վարում, փոխարինող հորմոնալ թերապիայի անհատական ընտրություն: Ներարգանդային պարույրի (ՆԱՊ) և Implanon ենթամաշկային հակաբեղմնավորչի տեղադրում: Արգանդի պարանոցի հիվանդությունների բուժում ռադիոալիքային մեթոդով: Գինեկոլոգիական խնդիրների ուլտրաձայնային ախտորոշում, կոլպոսկոպիա:

Մարինե Պարույրի Եպիսկոպոսյան
Բժիշկ-էնդոկրինոլոգ

Բուժական ստաժ - 39 տարի
Կրթություն ● 1973 - 1979թթ․- Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ։
● 1979-1981 թթ․ - Ինտերնատուրա՝ “Բժիշկ-թերապևտ”, “Բժիշկ-էնդոկրինոլոգ” մասնագիտությամբ, Հանրապետական կլինիկական հիվանդանոց:
● 1983-1985թթ․- Կլինիկական օրդինատուրա՝ “Էնդոկրինոլոգիա” մասնագիտությամբ, Բժիշկների վերապատրաստման կենտրոնական ինստիտուտ, ք. Մոսկվա:
Գործունեության ոլորտ. Ներզատական համակարգի գեղձերի (հիպոֆիզ, վահանաձև և հարվահանաձև գեղձեր, ենթաստամոքսային գեղձ, մակերիկամներ, սեռական գեղձեր) ֆունկցիաների խանգարումների և հիվանդությունների, մարմնի քաշի ավելցուկի կամ պակասի, օստեոպորոզի խորհրդատվություն, ախտորոշում և բուժում:

Դիանա Վալերիի Մխիթարյան
Բժիշկ-թերապևտ, մանկաբույժ

Բուժական ստաժ– 11 տարի
Կրթություն ● 1999–2005թթ․- Սամարայի պետական բժշկական համալսարան, մանկաբուժական ֆակուլտետ։
● 2005–2007թթ․- Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, օրդինատուրա՝ «Թերապիա» մասնագիտությամբ։
● 2008թ․- Առողջապահության և սոցիալական զարգացման դաշնային գործակալության Կազանի բժշկական ակադեմիայի կողմից տրված «Թերապիա» մասնագիտությամբ հավաստագիր։
● 2016թ․- «Աղեստամոքսային տրակտի բուժման ժամանակակից մեթոդներ» թեմայով վերապատրաստում։
Մասնագիտացում. Մանկաբուժություն և թերապիա։
Գործունեության ոլորտ. Թոքաբորբի, բրոնխիտի, սինուսիտի, տոնզիլիտի, էզոֆագիտի, գաստրիտի, դուոդենիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, կոլիտի, ալերգիկ ռեակցիաների, դիսբակտերիոզի, հելմինտոզի (ճիճվակրություն), վեգետատիվ անոթային դիստոնիայի, հիպերտոնիկ հիվանդության խորհրդատվություն և բուժում։

Աննա Ռուբենի Խաչատրյան
Բժիշկ-ճառագայթաբան

Բուժական ստաժ – 18 տարի
Կրթություն ● 1995-2001թթ․- Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, մանկաբուժության ֆակուլտետ:
● 2001-2003թթ․- Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա “Ճառագայթային ախտորոշում” մասնագիտությամբ:
Մասնագիտացում. Ճառագայթաբան, ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ:
Վերապատրաստում ● 2014թ. - Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի ուլտրաձայնային ախտորոշման ամբիոն, թեման՝ “Ուլտրաձայնային էլաստոգրաֆիա”:
● 2015թ․ - 5-th International Meeting - Sono - Elastography EFSUMB Endorsed course- Italy.
● Ակադեմիկոս Ի. Պ. Պավլովի անվան Առաջին պետական բժշկական համալսարան, Օնկոլոգիայի ամբիոն, թեման՝ “Աղեստամոքսային տրակտի ուլտրաձայնային վիզուալիզացիայի առանձնահատկություններ”, ք. Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ :
Գործունեության ոլորտ. Որովայնի խոռոչի օրգանների, աղեստամոքսային տրակտի,միզասեռական օրգանների, մակերեսային օրգանների, վահանաձև գեղձի և կրծքագեղձերի, ավշային հանգույցների, թքագեղձերի ՈՒՁՀ: Շագանակագեղձի տրանսռեկտալ ՈՒՁՀ, փոքր կոնքի օրգանների տրանսվագինալ ՈՒՁՀ: Վահանաձև գեղձի և կրծքագեղձերի կոմպրեսիոն էլաստոգրաֆիա (Strain) և շեղման ալիքի էլաստոգրաֆիա (Shear Wave):

Մանուշակ Հովհաննեսի Պէտրոսյան
բժիշկ-ռադիոլոգ

Բուժական ստաժ - 10 տարի
Կրթություն ●2001-2007թթ. – Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ։
Հետդիպլոմային կրթություն.
●2007-2009 թթ. - Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա՝ «Ճառագայթային ախտորոշում» մասնագիտությամբ:
Վերապատրաստում ● 2013թ. – «Գերձայնային ախտորոշման արդի խնդիրներ» թեմայով:
● 2015թ. – Հայաստանի 4-րդ Միջազգային Բժշկական Համագումար:
●2016թ. – «Անոթների ուլտրաձայնային հետազոտություն» (դոպպլեր-դուպլեքս) թեմայով, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:
● 2019թ. – «Վահանաձև գեղձի Կովկասյան դպրոց»:
● 2019թ. – Advanced Imaging Symposium (AIS).
● 2019թ. – Cannon’s Advanced Technologies in Diagnostic Ultrasound.
● 2019թ. – Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումար:
Գործունեության ոլորտ. Որովայնի խոռոչի օրգանների, միզասեռական օրգանների, շագանակագեղձի, մակերեսային օրգանների, վահանաձև գեղձի և կրծքագեղձերի, ավշային հանգույցների, թքագեղձերի ՈՒՁՀ, փոքր կոնքի օրգանների տրանսվագինա ՈՒՁՀ: Վահանաձև գեղձի և կրծքագեղձերի կոմպրեսիոն էլաստոգրաֆիա (Strain) և շեղման ալիքի էլաստոգրաֆիա (Shear Wave):

Իրինա Ռոդիկի Վարդանյան
Բժիշկ-ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու

Բուժական ստաժ - 30 տարի
Կրթություն ● 1981-1987թթ․- Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ։
Հետդիպլոմային կրթություն.
● 1987- 1989թթ. - Կլինիկական օրդինատուրա, Հանրապետական ակնաբուժական կլինիկական հիվանդանոց:
● 1994- 1997թթ. - Ասպիրանտուրա, Հելմհոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտ, ք. Մոսկվա:
● 2000թ. - Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն, Հելմհոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտ, ք. Մոսկվա:
Գործունեության ոլորտ. Կոնյուկտիվիտների, բլեֆարիտների, կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի, ակնագարիկի, ցանցաթաղանթի որոշ պաթոլոգիաների բուժում։

ԻՐԻՆԱ ՎԱԼԵՐԻԻ ՆԵՐՍԵՍՅԱՆ
Բժիշկ-ակնաբույժ

Բուժական ստաժ - 5 տարի
Կրթություն ● 2008-2014թթ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ:
Հետդիպլոմային կրթություն.
● 2014-2017թթ. – Կլինիկական օրդինատուրա՝ «Ակնաբուժություն» մասնագիտությամբ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն:
Վերապատրաստում ● 2019թ. - Վերապատրաստում «Ալկոն կոնտակտային լինզաների ընտրություն» թեմայով Ալկոն ռեֆրակցիոն լաբորատորիայի հիման վրա, ք. Կիև, Ուկրաինա:
Գործունեության ոլորտ. Աչքերի բորբոքային և ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշում և բուժում, ամետրոպիաների (միոպիա, հիպերմետրոպիա, աստիգմատիզմ) ախտորոշում և կորեկցիա, ներակնային ճնշման չափում:

Հովսեփ Մելսիկի Հակոբյան
Բժիշկ-մաշկավեներաբան

Բուժական ստաժ – 11 տարի
Կրթություն ● 2005թ․ - Հայկական բժշկական ինստիտուտ (ՀԲԻ), բուժական ֆակուլտետ։
● 2005-2007թթ․- Մ․ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա` ''Մաշկավեներաբանություն'' մասնագիտությամբ:
Գործունեության ոլորտ. Ալերգոդերմատոզների (կոնտակտային դերմատիտ, ալերգիկ դերմատիտ, էկզեմա, ատոպիկ դերմատիտ, նեյրոդերմիտ, եղնջացան), հերպեսի, գորտնուկների, ՄՊՎ (մարդու պապիլոմա վիրուս), պապիլոմաների, կոնդիլոմաների, ակնեի, մաշկի և եղունգների սնկային ախտահարումների, ՍՃՊՎ (սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ) բուժում:

Հասմիկ Սամվելի Աղուզումցյան
պոդոլոգ

Բուժական ստաժ - 8 տարի
Կրթություն ● 1988-1994թթ․- Մ․ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան:
Վերապատրաստում ● 2010-2011թթ․- Մասնագիտական վերապատրաստում որպես պեդօրթիստ, PSL Diabetic Shoes Company INC , Կալիֆորնիա, ԱՄՆ:
● Մասնագիտական վերապատրաստում որպես պեդօրթիստ-պոդոլոգ, Հերմոզ Այվազյանի անվան պոդիատրիկ կլինիկա, Կալիֆորնիա, ԱՄՆ:
● 2016թ․- “Ոտնաթաթի օրթոպեդիկ կորեկցիա” թեմայով մասնագիտական վերապատրաստում, TalarMade Company , Չեստերֆիլդ, Միացյալ Թագավորություն:
● 2017թ. - “Պլաստեկ” ընկերության “Պոդոլոգիայի արդիական խնդիրներ” թեմայով II Կոնգրես, ք. Մոսկվա, ՌԴ:
Գործունեության ոլորտ. Ֆոտոմետրիկ պլանտոգրաֆիա, բժշկական ապարատային պեդիկյուր, եղունգների և բարձիկների ապարատային մշակում, ճաքերի մշակում և բուժում, կերատոզների մշակում, եղունգի թիթեղի ուղղում օրտոնիքսիայի մեթոդով (Ֆրեզերի թիթեղ), անհատական սիլիկոնային օրթոզների պատրաստում (գերմանական սիլիկոնից), ներբանային կոշտուկների բուժում, ոտնաթաթի օրթեզավորում (օրթոպեդիկ ներդիրներ): Եղունգների պրոթեզավորում գերմանական Peclavus ֆիրմայի նյութերով։